ՌԴ վարչապետը պետական պաշտոնյաներին արգելել է առանց թույլտվության մեկնել արտասահման
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը կառավարության պաշտոնյաներին արգելել է առանց հատուկ թույլտվության հեռանալ Ռուսաստանի տարածքից:
Ինչպես փոխանցում է The Bell կայքը, արգելքը տարածվում է նախարարների, նրանց տեղակալների, գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարների և վարչությունների պետերի վրա:
Նրանք կարող են արտասահման մեկնել միայն պաշտոնական նպատակներով, ընդ որում, ուղևորություն կատարելու թույլտվությունը վավերացվելու է անձամբ վարչապետ Միշուստինի ստորագրությամբ:
Հիշեցնենք, որ Financial Times պարբերականը վերջերս հայտնել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները սկսել են առգրավել միջին օղակի պաշտոնյաների և պետական ընկերությունների ծառայողների արտասահմանյան անձնագրերը, չնայած այն հանգամանքին, որ այդ անձինք չեն աշխատում պետական գաղտնիք համարվող փաստաթղթերի հետ:
Փորձագետների համոզմամբ, իշխանությունները ցանկանում են կանխել այդ կատեգորիայի քաղաքացիների հնարավոր փախուստն արտասահման:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը
Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվ...
«Ապրելու երկիրը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը
«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել Երևանի ավագանու ընտրություններում։ Կուսակցության...
Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, Արցախում ստեղծված իրադրությունը խիստ կսրվի․ Տիգրան Աբրահամյան
«Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան/չվերադարձվեն, ապա Արցախում ստեղծված իրադրությունը բոլոր առումներով խիստ կսր...
Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը խոսել է նաև Իլհամ Ալիևի հետ
Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը խոսել է նաև Իլհամ Ալիևի հետ: Եվրոպական խորհրդի ղեկավարն անդրա...