Ադրբեջանական կողմը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը
Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:
Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Արցախի իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ, որը ոտնահարում է թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որի ժամանակ կքննարկվեն վերջին զարգացումները և Արցախի իշխանությունների համապատասխան անելիքները:
Իրադարձությունների վերաբերյալ հետագա մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:
Նմանատիպ հոդվածներ
«Ապրելու երկիրը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը
«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել Երևանի ավագանու ընտրություններում։ Կուսակցության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում
ՀՀ պետական բարձրագույն իշխանությունը հարգանքի տուրք է մատուցել 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Վարչապետ Նիկոլ Փա...
Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրվել է ադրբեջանական անցակետ
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության...
Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն. Ֆրանսիացի սենատորը՝ Տեղ գյուղում
«Մենք պատրաստ պիտի լինենք Հայաստանին տրամադրել անհրաժեշտ միջոցներ իր ինքնիշխան տարածքը պահպանելու համար», - հայտարարել է...