Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, Արցախում ստեղծված իրադրությունը խիստ կսրվի․ Տիգրան Աբրահամյան
«Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան/չվերադարձվեն, ապա Արցախում ստեղծված իրադրությունը բոլոր առումներով խիստ կսրվի:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանցիները հատել է արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը և վերահսկողություն հաստատել առաջնագծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ, ինչը 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ևս մեկ կոպիտ խախտում է:
Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհն անվտանգության նկատառումներով փակ է:
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, Արցախի իշխանությունները դիմել են ռուս խաղաղապահներին` խնդիրը լուծելու և ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար:
Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան/չվերադարձվեն, ապա Արցախում ստեղծված իրադրությունը բոլոր առումներով խիստ կսրվի»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը խոսել է նաև Իլհամ Ալիևի հետ
Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը խոսել է նաև Իլհամ Ալիևի հետ: Եվրոպական խորհրդի ղեկավարն անդրա...
ԵՄ-ն պատժամիջոցներով է սպառնացել Կենտրոնական Ասիայի երկրներին
Հնարավոր է` Եվրամիությունը Կենտրոնական Ասիայի համար պատժամիջոցներ սահմանի, եթե հայտնաբերվի, որ նրանք աջակցում են Ռուսաստ...
ՌԴ վարչապետը պետական պաշտոնյաներին արգելել է առանց թույլտվության մեկնել արտասահման
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը կառավարության պաշտոնյաներին արգելել է առանց հատուկ թույլտվության հեռան...
Ադրբեջանի ՊՆ-ն սպառնալիք պարունակող հայտարարություններ է անում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել, որտեղ նշել է, որ «ադրբեջանական բա...