«Ապրելու երկիրը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը
«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել Երևանի ավագանու ընտրություններում։
Կուսակցության համագումարի ժամանակ այս հայտարարությունն արեց քաղաքական ուժի նախագահ Մանե Թանդիլյանը։
«Մեր կուսակցությունն ամենայն պատասխանատվությամբ, արդյունավետությամբ և հետևողականորեն իրականացնում է իր որդեգրած մարտավարությունը` ընտրությունների միջոցով հնարավորինս անցնցում երկրում իրականացնել իշխանափոխություն։ Մենք Հայաստանի 18 համայնքում ներկայացված ենք ավագանիում, որոնցից 3-ում ստանձնել ենք կառավարման պատասխանատվություն։ Այժմ հասել ենք մեր կուսակցության որդեգրած քաղաքականության հաջորդ հանգրվանին` Երևանի ավագանու ընտրություններին։ Ուրախ եմ ազդարարել, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել այդ ընտրություններում»,– ասաց Թանդիլյանը։
Նա վստահեցրեց` Երևանում ընտրություններն ունենալու են ակնհայտորեն քաղաքական ազդեցություն երկրի հետագա քաղաքական իրավիճակի վրա։ Քաղաքական գործիչն ընդգծեց` Երևանում իշխանազրկելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ճիշտ այնպես, ինչպես դա արել են Ալավերդի, Նոյեմբերյան և Տաթև համայնքներում։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահը երևանցիներին առաջարկեց մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրությունները վերածել իշխանության անվստահության հանրաքվեի։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են 2023 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը
Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվ...
Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրվել է ադրբեջանական անցակետ
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության...
Մեդվեդևը սպառնացել է շքերթ անցկացնել Բեռլինում
Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը կտրուկ է արձագանքել Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիո...
Հակարի գետի կամուրջը շահագործվում էր հումանիտար նպատակներով. Հունան Թադևոսյան
«Ադրբեջանը փակել է Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը շրջափակմամբ պայմանավ...