Էդուարդ Բագրինցևը հայտնել է՝ ՀՀ անձնագիր է ստացել և հանդես կգա Հայաստանի հավաքականում

Սլովակիայի երկրորդ լիգան ներկայացնող «Դուբնիցա» ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցևը հայտնել է, որ ստացել է ՀՀ անձնագիր ու հանդես կգա Հայաստանի հավաքականում, հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով Metaratings-ին։


«Նոյեմբերին դիմեցի հայկական անձնագիր ստանալու համար։ Այսօր ինձ զանգահարեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և հայտնեցին, որ անձնագիրս պատրաստ է։ Շուտով կստանամ հայկական անձնագիր և պատրաստ կլինեմ նորամուտս նշել Հայաստանի հավաքականում։ Շատ ուրախ եմ, անհամբեր սպասում եմ այս պահին»,- ասել է 20-ամյա Բագրինցևը։


Բագրինցևը ԲԿՄԱ-ի սան է։ Նա հիմնական թիմի կազմում իր նորամուտը նշել է 2021 թվականին՝ խաղալով Ռուսաստանի գավաթի «Զենիթ»-«Իժևսկ» խաղում։ Բագրինցևը Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում 6 հանդիպում է անցկացրել, որոնցում երկու գոլ է խփել։


Անցյալ տարվա սեպտեմբերին ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ից տեղափոխվել է Սլովակիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի թիմ։ Բագրինցևը «Դուբնիցայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Քաղաքականություն