Բախմուտի համար մղվող մարտերի ժամանակ իսրայելցի է զոհվել
Բախմուտում մահացել է Իսրայելի քաղաքացի Ռոդիոն Վայները, ով կռվում էր Ուկրաինայի կողմից։ Այս մասին հայտնում է իսրայելական Mako հրատարակությունը՝ վկայակոչելով նրա ընտանիքին։ Իսրայելում նա թողել է կնոջն ու 4-ամյա աղջկան։
Վայները մահացել է 2023 թվականի մարտի սկզբին, բայց միայն այժմ նրա ընտանիքը թույլտվություն է տվել հրապարակման համար։ Զինվորականը 26 տարեկան էր, կոչումով՝ սերժանտ, մարտերին մասնակցել է 77-րդ օդադեսանտային բրիգադի կազմում։ Նա 26 տարեկան էր։ Դոնբասից առաջ Վայները մասնակցել է Կիևի տարածաշրջանի մարտերին, մասնավորապես՝ Գոստոմելի օդանավակայանում։
Վայները, որը ծնունդով Կրիվոյ Ռոգից է, Իսրայել հայրենադարձվելուց հետո ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում: Ապրել է Կարմիել քաղաքում։ Նա չորրորդ իսրայելցին է, ով զոհվել է հակամարտության ընթացքում, ում մահը պաշտոնապես հաստատվել է: Mako հրատարակության տվյալներով՝ 2023 թվականին Ուկրաինայում մահացել են Իսրայելի մի շարք քաղաքացիներ, որոնց մահախոսականները հրապարակելու թույլտվությունը հարազատները չեն տվել։
Ընդհանուր առմամբ, հակամարտության սկզբից ի վեր, ըստ Mako-ի, Ուկրաինայում Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կռվել են Իսրայելի մոտ հազար քաղաքացիներ։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն Միքայել Արզումանյանին մեղավոր է ճանաչել Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով․ ԶԼՄ
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել։ ՔԿ-ում նախաքն...
Հակառակորդն անում է այն, ինչ ցանկանում է․ Մովսես Հակոբյանը՝ սահմանային իրավիճակի մասին․ ԶԼՄ
Հայաստանի հարավային սահմաններում տիրող իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո» լրատվականը զրուցել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին...
Պենտագոնը հեռացրել է Հայաստանի անունը ամերիկյան խոշոր զորավարժությունների մասնակից երկրների ցանկից
Հայաստանի անունը հեռացվել է Եվրոպայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ անցկացվելիք խոշոր զորավարժությունների մասնակից երկրների ցանկ...
Ադրբեջանցիներն Ասկերանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ
Ադրբեջանցիները Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։ ...