ԱՄՆ հետախուզությունը տվյալներ է փոխանցել Ուկրաինային ռուս բարձրաստիճան սպաների դեմ հարվածների համար․ NYT
ԱՄՆ-ն իրական ժամանակում հետախուզական տվյալներ է տրամադրել ուկրաինացի զինվորականներին Ռուսաստանի զինված ուժերին հարվածներ հասցնելու համար: Այս մասին գրում է New York Times-ը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում Ուկրաինայի զինված ուժերի ենթադրյալ ծրագրերի մասին փաստաթղթերի արտահոսքը։
Հրատարակության համաձայն՝ հատուկ գործողության հենց սկզբից Վաշինգտոնը Կիևին փոխանցել է տվյալներ ռուս զինվորականների հրամանատարական կետերի, զինամթերքի պահեստների և այլ առանցքային հանգույցների վերաբերյալ։
Նման հետախուզությունը թույլ է տվել Ուկրաինայի Զինված ուժերին զենք ուղղել ռուսական ուժերի, այդ թվում՝ բարձրաստիճան սպաների ուղղությամբ, նշվում է հոդվածում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հետաքննում է սոցցանցում գաղտնի նյութերի արտահոսքը, որը նկարագրում է Ուկրաինայի զինված ուժերի վիճակը և ուկրաինական բանակն ուժեղացնելու ԱՄՆ-ի ու Հյուսիսատլանտյան դաշինքի ծրագրերը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակում արտահոսքը ֆոտոշոփ են անվանել։
Ինչպես նշել են Կրեմլում, Մոսկվան չի կասկածում ուկրաինական հակամարտությունում ՆԱՏՕ-ի ուղղակի կամ անուղղակի ներգրավվածությանը։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն Միքայել Արզումանյանին մեղավոր է ճանաչել Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով․ ԶԼՄ
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել։ ՔԿ-ում նախաքն...
Հակառակորդն անում է այն, ինչ ցանկանում է․ Մովսես Հակոբյանը՝ սահմանային իրավիճակի մասին․ ԶԼՄ
Հայաստանի հարավային սահմաններում տիրող իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո» լրատվականը զրուցել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին...
Պենտագոնը հեռացրել է Հայաստանի անունը ամերիկյան խոշոր զորավարժությունների մասնակից երկրների ցանկից
Հայաստանի անունը հեռացվել է Եվրոպայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ անցկացվելիք խոշոր զորավարժությունների մասնակից երկրների ցանկ...
Թարմացված տվյալներ՝ սահմանային իրավիճակից․ ՀՀ ՊՆ
Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրությա...