Գազայից այսօր 7 հրթիռներ են արձակվել սահմանամերձ իսրայելական համայնքների ուղղությամբ
Գազայի հատվածից այսօր վաղ առավոտյան երկիր-օդ դասի հրթիռներ են արձակվել սահմանամերձ իսրայելական համայնքների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը:
Ըստ Իսրայելի պաշտպանության ուժերի՝ 7 հրթիռներից 2-ն արձակվել են դեպի Միջերկրական ծով, իսկ մնացածը՝ Իսրայելի ուղղությամբ: Ըստ հաղորդագրության՝ հրթիռների թիրախում, ամենայն հավանականությամբ, եղել են տարածքում գտնվող Իսրայելի օդուժին պատկանող ինքնաթիռները:
Հրթիռների արձակման պատճառով իսրայելական մի քանի համայնքներում տագնապի ազդանշաններ են հնչել, բնակիչներին հրահանգել են պատսպարվել ապաստարաններում:
Վիրավորների կամ հասցված վնասի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
The Times of Israel-ը հիշեցնում է, որ ապրիլի 5-ի երեկոյան Գազայից 2 հրթիռ էր արձակվել, որոնցից մեկին չէր հաջողվել հատել սահմանը, իսկ մյուսն ընկել էր բաց տարածքում: Դրանից կարճ ժամանակ անց նոր բախումներ էին սկսվել Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի մոտ: Գազայում և Իսրայելի արաբական համայնքներում խռովություններ էին սկսվել:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղ...
ՀՀ սահմաններին կուտակումներ կա՞ն. ՊՆ-ն պատասխանել է
Հաշվի առնելով մամուլում տարածվող բազմաթիվ լուրերն այն մասին, թե Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով Ադրբեջ...
Փոխհրաձգություն Տեղ գյուղի սահմանամերձ հատվածում. կան զոհեր. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայ...