Տնտեսություն
Ադրբեջանն արգելել է Իրանից ավելի քան 446 տոննա կիվիի ներկրումը
Ադրբեջանն արգելել է Իրանից ավելի քան 446 տոննա կիվիի ներկրումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով տեղական կարգավորող մարմնին։ Պտուղների մեջ հայտնաբերվել են վնասատուներ։
Ավելի վաղ Ադրբեջանում մերժվել էր Իրանից ներկրված նարինջը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ, ըստ փորձաքննության արդյունքների, նրանց մոտ հայտնաբերվել է ցիտրուսային տրիստեզա վիրուս։ Իրանից կիվիի և նարինջի ներկրումն արգելելու որոշումն ընդունվել է իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածության նոր փուլի ֆոնին, որն սկսվել էր Բաքվի հայտարարությունից հետո, որ իրանական ռազմական ինքնաթիռ է թռչում իրանա-ադրբեջանական սահմանին, որից հետո Բաքվում Իրանի դեսպան Մուսավին մարտի 11-ին կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Տնտեսություն բաժնից
«Ազիմուտ» ավիաընկերությունը ահազանգում է Ռուսաստանում ավիավառելիքի ճգնաժամի մասին
ԱՄՆ-ում Թրամփի նոր օրենքից հետո 4.7 միլիարդ մարդ կորցրել է սննդային անվճար աջակցությունը
5.0
Ռուսաստանի ավելի քան 50 շրջանում սահմանափակվել է բենզինի վաճառքը
Նոր սահմանափակումներ ու արգելքներ Ռուսաստանում․ ճգնաժամը խորանում է
5.0