Իրանը կանխել է անօդաչու թռչող սարքի հարձակումը Սպահանում ՊՆ շենքի վրա
Իրանի իշխանությունները հայտնել են, որ Սպահան նահանգում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման անհաջող փորձ է եղել: Տեղեկությունը հաղորդում է Tasnim-ը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Անօդաչու թռչող սարքը, որը փորձել է հարվածել օբյեկտին, խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Միջադեպի հետևանքով վնասներ չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն էր որոտացել։ Ավելի ուշ հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է իր ռազմական օբյեկտներից մեկի վրա պայթուցիկ լիցքավորող կվադրոկոպերների օգտագործմամբ հարձակվելու անհաջող փորձի մասին։ Անօդաչուներից մեկը խփվել է, մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։
Լրատվամիջոցները հայտնել են այս հարձակմանը ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր մասնակցության մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ սահմաններին կուտակումներ կա՞ն. ՊՆ-ն պատասխանել է
Հաշվի առնելով մամուլում տարածվող բազմաթիվ լուրերն այն մասին, թե Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով Ադրբեջ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղ...
Փոխհրաձգություն Տեղ գյուղի սահմանամերձ հատվածում. կան զոհեր. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայ...