Հնդկաստանը շուտով կփորձարկի ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգը
Հնդկաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ մոտ ապագայում Հնդկաստանը կփորձարկի Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգը։ Այս մասին հայտնում է Ani գործակալությունը։
«Շատ շուտով նախատեսվում է կրակ բացել կարճ կամ միջին հեռահարության հրթիռներից մեկի միջոցով արագ շարժվող օդային թիրախի վրա»,- ասել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ռուսական զենիթահրթիռային համակարգն ունի հրթիռներ, որոնք կարող են կործանիչներ կամ թեւավոր հրթիռներ խփել առավելագույնը 400 կմ հեռավորության վրա։ Պաշտպանության նախարարության խոսնակը նաև հավելել է, որ Հնդկաստանի զինված ուժերը С-400 հակաօդային պաշտպանության համակարգը գործարկել են Ռուսաստանում փորձարկումների ժամանակ, սակայն համակարգը դեռ չի փորձարկվել Հնդկաստանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 1-ին Հնդկաստանը Ռուսաստանից ստացել է С-400 Triumph զենիթահրթիռային համակարգերի երրորդ խմբաքանակը։ Համալիրի առաջին երկու խմբաքանակները ստացվել են 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի ապրիլին և տեղակայվել Պակիստանի և Չինաստանի հետ սահմանները պաշտպանելու համար։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Հնդկաստանը այլընտրանքային ուղիներ է փնտրում Ռուսաստանի Դաշնությունից զենքի մատակարարման և պահպանման համար վճարելու համար։
Մինչև 2023 թվականի վերջ Հնդկաստանը կստանա С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հինգ խմբաքանակ։