Բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանի դոպինգ թեստի պատասխանը դրական է. նա չի ընդգրկվել հավաքականում
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պարզաբանում է ներկայացրել 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանի՝ աշխարհի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի հավաքականում չընդգրկվելու մասին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան։
«54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի բռնցքամարտի հավաքականում չի ընդգրկվել, քանի որ Հակադոպինգային կազմակերպությունը ստացել է մարզիկի դոպինգ-թեստի դրական պատասխան: Թեստի նմուշառում Հենրիկ Սահակյանից վերցվել է Հայաստանի առաջնությունից հետո: Հակադոպինգային կազմակերպությունը հայտնաբերել է խթանիչներ: Հարկ է նշել, որ մինչև դոպինգ-թեստի պատասխանը Հենրիկը ընդգրկված է եղել Հայաստանի հավաքականում և այս տարի Բուլղարիայում մասնակցել է Ստրանջայի մրցաշարին: Ըստ կանոնակարգի՝ Հայաստանի ֆեդերացիան իրավունք չունի նման խնդրի ժամանակ մարզիկին ընդգրկել հավաքական, քանի որ հարվածի տակ կհայտնվի ամբողջ հավաքականը: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Բռնցքամարտի Ֆեդերացիան այս ընթացքում հետամուտ է եղել, որպեսզի պահպանվի Հենրիկի անմեղության կանխավարկածը»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Կարատեի միջազգային մրցաշարում հայ մարզիկները ոսկի և արծաթ են նվաճել
ԱՄՆ–ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող «USA Open Junior International» կարատեի միջազգային մրցաշարում հայ մարզիկները ոսկի և արծ...
Թուրքիայի ֆուտբոլի մարզիչը շնորհակալություն է հայտնել հայերին. արձագանքը բացասական է եղել
«Հայաստանում մեզ շատ լավ ընդունեցին։ Ցանկանում եմ իմ թիմի անունից շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, հաջողություն ե...
ՀՀ ԿԳՄՍՆ-ը հայտարարություն է տարածել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանում ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամ...
Ադրբեջանցիներն ասել են՝ հրահանգ են ստացել, պիտի վերադառնան․ Գիլոյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու...