ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անկարող է որոշել աշխարհի ճակատագիրը․ էրդողանը՝ բարեփոխումների անհրաժեշտության մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարիք ունի արմատական բարեփոխման՝ մարդկության ճակատագիրը որոշելու անկարողության պատճառով: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ մայրաքաղաքում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների համար կազմակերպված իֆթարի ընթրիքի ժամանակ։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ և համապարփակ բարեփոխումների կարիք ունի, քանի որ այն ի վիճակի չէ որոշել մարդկության ճակատագիրը»,- ասել է թուրք նախագահը։
Էրդողանը նախկինում բազմիցս հայտարարել է ՄԱԿ-ի համակարգը բարեփոխելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ «աշխարհը հինգից ավելի է»՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա), , որոնք ունեն վետոյի իրավունք եւ ցանկության դեպքում կարող են արգելափակել ցանկացած լուծում։
Էրդողանի հիմնարար թեզերը ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ շարադրված են «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գրքում, որը հրատարակվել է 2021 թվականի սեպտեմբերին: Դրանում Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել համաշխարհային քաղաքականության խնդիրների վրա՝ միգրացիոն ճգնաժամ, միջազգային ահաբեկչություն, իսլամաֆոբիա, խտրականություն, երկակի ստանդարտներ։
Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի ՄԱԿ-ի բարեփոխմանն ուղղված ջանքերը «մինչև այնպիսի համակարգի հաստատումը, որում ուժը կլինի նրանցը, ովքեր ճիշտ են, և ոչ հակառակը՝ ճիշտ են նրանք, ովքեր ուժեղ են»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըս...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...