Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյունից տուժածների թիվը հասել է 30-ի
Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 30-ի, կիրակի լրագրողներին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«Դեպքի վայրից Սանկտ Պետերբուրգի բուժհաստատություններ է տեղափոխվել 24 տուժած, ևս 6 տուժած դեպքից որոշ ժամանակ անց ինքնուրույն դիմել է բժշկական օգնության»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարության մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ վեց տուժածի վիճակը գնահատվում է ծանր։ Մյուս 24 տուժածների, այդ թվում՝ մեկ դեռահասի վիճակը միջին ծանրության և թեթև ծանրության է։
Առողջապահության քաղաքային կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ պայթյունից տուժած աղջկան վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
«Վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չկա, բեկորների հեռացման օպերացիա է իրականացվել»,- ասել է աղբյուրը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի
ԱՄՆ-ի մի քանի շրջաններում տեղի ունեցած ուժգին փոթորիկների շարքի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի։ Այս մասին հայտնում է...
Մաշտոցի պողոտայում տղամարդ է հանկարծամահ եղել․ ԶԼՄ
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում քաղաքացիները մոտեցել են ՀՀ ներքին գործերի նախար...
Վարդենիսում ուսուցիչը մեքենայով վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա. ԶԼՄ
Այսօր վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործ...
Չիկագոյում ոստիկանները շրջափակել են Թրամփի հյուրանոցը
Չիկագոյի ոստիկանությունը շրջափակել է Trump Internatijnal Hotel and Tower-ի շենքը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։...