Վարդենիսում ուսուցիչը մեքենայով վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա. ԶԼՄ
Այսօր վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացիների կողմից «վերին ծնոտի 1-ին, 2-րդ, 3-րդ կտրիչ ատամների վնասվածքներ, դեմքի շրջանի սալջարդ, ցնցում հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Մարիա Կ.-ն է: Մինչ բժիշկները երեխային անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Գեղամ Հ․-ն, իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով, Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել Մարիա Կ.-ին:
Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վրաերթի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Գեղամ Հ.-ն աշխատում է Գեղաքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում, որպես պատմության ուսուցիչ:
Նմանատիպ հոդվածներ
Մաշտոցի պողոտայում տղամարդ է հանկարծամահ եղել․ ԶԼՄ
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում քաղաքացիները մոտեցել են ՀՀ ներքին գործերի նախար...
Չիկագոյում ոստիկանները շրջափակել են Թրամփի հյուրանոցը
Չիկագոյի ոստիկանությունը շրջափակել է Trump Internatijnal Hotel and Tower-ի շենքը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։...
Ավտովթար Գյումրիում․ շտապօգնության վարորդը կանչի վայր է մեկնել հարբած վիճակում․ ԶԼՄ
Ապրիլի 7-ին՝ Ժամը 20։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում բախվել են Հաբեթ Սարգսյանի վարած շտապօգնության...
Դավթաշենի կամրջից քաղաքացու նետվելու փորձը կանխվել է․ ՆԳՆ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 7-ին, ժամը 17։27-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լի...