Չիկագոյում ոստիկանները շրջափակել են Թրամփի հյուրանոցը
Չիկագոյի ոստիկանությունը շրջափակել է Trump Internatijnal Hotel and Tower-ի շենքը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Ըստ տեղեկությունների՝ շենքում կարող է զինված կին լինել։
Ներկա պահին շենքի մոտ են գտնվում ոստիկանության աշխատակիցները, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչներ։ Մոտակա փողոցը արգելափակված է երթեւեկության համար։
Քաղաքի ոստիկանության վարչությունը հաստատել է նշված վայրում իրավապահների առկայությումը, սակայն մանրամասներ չի հայտնել։
Ինչպես հայտնում է Chicago Tribune-ը, ինքնաձիգով զինված կինը շենք է մտել տեղական ժամանակով կեսօրից քիչ առաջ։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ միջադեպը կենցաղային բնույթ է կրում և մինչ այժմ այն կապված չէ ահաբեկչական գործողության հետ։
Շենքում տեղակայված են բնակարաններ և հինգ աստղանի հյուրանոց։
Նմանատիպ հոդվածներ
Մաշտոցի պողոտայում տղամարդ է հանկարծամահ եղել․ ԶԼՄ
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում քաղաքացիները մոտեցել են ՀՀ ներքին գործերի նախար...
Վարդենիսում ուսուցիչը մեքենայով վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա. ԶԼՄ
Այսօր վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործ...
Ավտովթար Գյումրիում․ շտապօգնության վարորդը կանչի վայր է մեկնել հարբած վիճակում․ ԶԼՄ
Ապրիլի 7-ին՝ Ժամը 20։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում բախվել են Հաբեթ Սարգսյանի վարած շտապօգնության...
Դավթաշենի կամրջից քաղաքացու նետվելու փորձը կանխվել է․ ՆԳՆ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 7-ին, ժամը 17։27-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լի...