Պուտինի հրամանով՝ Ալեքսանդր Չուպրիյանն ազատվել է ՌԴ ԱԻՆ ղեկավարի տեղակալի պաշտոնից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Չուպրիյանին ազատել է Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։ Նման հրամանագիր է հրապարակվել իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
«Ներքին ծառայության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պետրովիչ Չուպրիյանին ազատել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշվում է փաստաթղթում։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ մարտի 29-ից։
Այն, որ Չուպրիյանը մտադիր էր հրաժարական տալ մարտին պայմանագրի ժամկետի ավարտից հետո, փետրվարի 14-ին հայտնել է РБК-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ հրապարակման զրուցակիցների՝ ԱԻՆ պետի առաջին տեղակալը պաշտոնը լքելու որոշման մասին հայտարարել է վերջին կոնֆերանսի ժամանակ։
Ինչպես РБК-ին հայտնել են աղբյուրները, Չուպրիյանի հեռանալու պատճառներից մեկն էլ ԱԻՆ «Ցենտրոսպաս» ջոկատի բարեփոխումն է։ Այս փոփոխությունները նախաձեռնել է գերատեսչության նախկին ղեկավար Եվգենի Զինիչևը, ով մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 8-ին։
Բարեփոխումը ենթադրում էր ջոկատի վերածումը մի կառույցի, որը պետական առաջադրանքից բացի պետք է մատուցեր կոմերցիոն ծառայություններ։ 2021 թվականի դեկտեմբերին Չուպրիյանը բարեփոխումն անվանեց «փրկարարների ոգին խարխլող»։
Հրապարակումը նաև պնդում էր, որ ԱԻՆ պետի առաջին տեղակալի պաշտոնի հիմնական թեկնածուն դիտարկվում է վարչության պետի խորհրդական Դանիիլ Մարտինովը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականից։
2012 թվականին Դանիիլ Մարտինովը պատասխանատու է եղել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի անվտանգության համար, իսկ 2013 թվականին նշանակվել է Քադիրովի օգնական էներգաբլոկում։ 2017 թվականից Մարտինովը Չեչնիայի ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության վարչության պետի տեղակալն է։
Ալեքսանդր Չուպրիյանը 2005 թվականից ղեկավարել է ԱԻՆ Հյուսիս-արևմտյան տարածքային կենտրոնը, 2006 թվականին նշանակվել է վարչության պետի տեղակալ։ 2018 թվականի հունիսից նա զբաղեցնում էր նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 2021 թվականի սեպտեմբերին ԱԻՆ նախկին ղեկավար Եվգենի Զինիչևի մահից հետո Չուպրիյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2022 թվականի մայիսը։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...