«Հանրապետական» մարզադաշտի մոտ 2 երիտասարդ վիճել են անվտանգության աշխատակցի հետ

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մոտ մարտի 28-ին երկու երիտասարդներ վիճել են անվտանգության աշխատակցի հետ, հայտնում է ոստիկանության մամուլի բաժինը։

 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են ներկայացրել 32 և 34 տարեկան երկու երիտասարդների:

 

«Պարզվել է, որ մարզադաշտի դարպասների մոտ նրանք և անվտանգության աշխատակիցը վիճաբանել են, հայհոյել, անհարգալից վերաբերմունք դրսևորել իրար նկատմամբ, իսկ անվտանգության աշխատակիցը խփել է 34-ամյա երիտասարդին»,–ասված է հաղորդագրության մեջ:

 

Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ անվտանգության աշխատակիցը ներկայացել է բաժին:


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

Քաղաքականություն

Պատահարներ