Սուսաննա Գաբոյանը հաղթել է աշխարհի 10-րդ չեմպիոնուհուն․ շախմատի Եվրոպայի առաջնություն
Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 7-րդ խաղափուլում Սուսաննա Գաբոյանը հաղթել է աշխարհի 10-րդ չեմպիոնուհուն՝ բուլղարացի Անտուանետա Ստեֆանովային, իսկ Աննա Սարգսյանը՝ լեհ Ալիսիա Սլիվիցկայային։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Լիլիթ Մկրտչյանի, Էլինա Դանիելյանի, Մարիամ Մկրտչյանի և Պոլինա Կոբակի խաղերը ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը 7 հնարավորից վաստակել են 5, Սուսաննա Գաբոյանը՝ 4, Պոլինա Կոբակը՝ 3,5 միավոր։
Հիշեցնենք, որ Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 18-ին և ավարտվելու է մարտի 30-ին։ Առաջնությանը մասնակցում են 30 երկրի 140 շախմատիստ։
Կանցկացվի 11 մրցափուլ։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի ֆուտբոլի մարզիչը շնորհակալություն է հայտնել հայերին. արձագանքը բացասական է եղել
«Հայաստանում մեզ շատ լավ ընդունեցին։ Ցանկանում եմ իմ թիմի անունից շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, հաջողություն ե...
«Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից»․ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան
«Իմ սիրելի Հայ ազգ, ուզում եմ ձեզ տեղեկացնել կրկին անգամ, ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն. Հայաստան...
«Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը». Գիլոյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը հաստատել է մասնակցու...
Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ ժամանել է ՀՀ` աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին
Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղացող, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ ժամանել է Հայաստան,որպես...