Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի թվիթերյան գրառմանը
Խաղաղության պայմանագրի հասնելու համար Հայաստանը պետք է բարեխղճորեն բանակցի։ Այս մասին գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթին։ Տեղեկատվությունը փոխանցում են ադրբեջանական լրատվականները։
«Մեր տարածաշրջանում պետք է գերակայի հարգանքը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, և ցանկացած էսկալացիա պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։ Միջազգային հանրությունը սատարում է այս նարատիվին»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրել էր․
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր համաձայնությունների վրա։ Նոր էսկալացիա չի լինելու։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Հայաստանում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի...
Զախարովան՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և հայտարարությանը,...
«Նոր էսկալացիա չի լինելու»․ Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բեր...
Պետքարտուղարությունից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
Պետքարտուղարությունը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվո...