
Նախագիծն ընդունվեց. դատախազների աշխատավարձը գրեթե կրկնակի կբարձրանա

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Դատախազական համակարգում նախատեսվում է ատեստավորում իրականացնել, սակայն դատախազների աշխատավարձի բարձրացումը կախված չի լինելու ատեստավորումից։
Նրանք այսուհետև աշխատավարձից բացի ստանալու են նաև ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։ Աշխատավարձի բարձրացումը լինելու է հավելումների տարբերակով, քանի որ վարձատրության չափի գործակիցների փոփոխությունը համակարգային անհամաչափություն կարող է առաջացնել պետական պաշտոնյաների և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգում։