
«Առավոտ»-ի յութուբյան ալիքը, որտեղ ՀՀ հեղափոխականների մասին պատմող տեսանյութի անոնսն էր հրապարակվել, վերականգնվել է

«Առավոտ»-ի յութուբյան ալիքը, որտեղ Հայաստանի հեղափոխականների մասին պատմող տեսանյութի անոնսն էր հրապարակվել, վերականգնվել է։ Ալիքի բոլոր տեսանյութերը տեղափոխվել են այլ օգտահաշիվ։ Վերականգնվում է նաև դրանց հաջորդականությունը, սոցցանցերում հայտնել է «Առավոտ»-ի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանը։
«Տեղեկացնեմ, որ «Առավոտի» յութուբյան ալիքն ամբողջությամբ վերականգնվել է։ Ավելի ստույգ՝ տեսանյութերը տեղափոխվել են այլ հաշվի վրա, եւ տեղափոխման պատճառով հերթականությունը բավական խախտված է։ Սակայն կարեւորն այն է, որ խնդիրը լուծված է, արխիվը՝ պահպանված։ Շարունակում ենք աշխատել»։
Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանը օրեր առաջ հայտնել էր, որ կորցրել են «Aravot.am»-ի յութուբյան էջի նկատմամբ հասանելիությունը: