Վարչապետի աշխատակազմը հորդորել է պետական հաստատություններին հրաժարվել mail.ru էլեկտրոնային փոստերից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները սահուն դուրս են գալիս ռուսական ազդեցության գոտուց և տեղափոխվում արևմտյան տիրույթ։ Մոտ երկու շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԳՆ հորդորով պետական հաստատություններին գրություններ է ուղարկել՝ առաջարկելով հրաժարվել mail.ru էլեկտրոնային փոստերից։
ԱԳՆ նամակում ասվում է․
«Տեղեկացնում ենք, որ միջազգային գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով շփումներում ՀՀ պետական հաստատությունների աշխատակիցների մի ստվար զանգված՝ որպես աշխատանքային էլեկտրոնային փոստի հասցե, իրենց գերատեսչությունների պաշտոնական էլեկտրոնային հասցեների փոխարեն շարունակում է տրամադրել անձնական էլփոստերի հասցեները։
Տրամադրված էլեկտրոնային փոստերի հասցեները շատ հաճախ ունեն mail.ru դոմեյնը։ Հաշվի առնելով այն, որ ԵՄ կառույցներում խուսափում են, իսկ վերջին ժամանակներս նաև դադարեցրել են աշխատանքային նամակագրություն իրականացնել «ru» դոմեյն ունեցող էլփոստի հասցեների հետ, խնդրում ենք Ձեր հանձնարարականը ՀՀ բոլոր գերատեսչություններին՝ ԵՄ-ի հետ շփումների, ԵՄ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու և այլ առնչությունների ընթացքում տրամադրել գերատեսչական էլփոստերի հասցեներ և խուսափել անձնական հասցեների, հատկապես «ru» դոմեյն ունեցող, գործածումից»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
«Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ». Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է. «Իրավական և քաղաքական իր ողջ...