Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ
Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Իրանի 27 քաղաքացիների և 15 կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին: Կանբերայում պնդում են, որ պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական և իրավաբանական անձինք կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ:
Գերատեսչության տվյալներով՝ սև ցուցակում ներառվել են 13 քաղաքացիներ և մեկ կազմակերպություն, որոնք, ենթադրաբար, «կապված են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ»։ Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին այսօր ТАСС-ին հայտնել են Ավստրալիայի ներքին գործերի նախարարությունում։
«Ավստրալիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Իրանի քաղաքացիների և մեկ կազմակերպության նկատմամբ, որոնք մասնակցում են անօդաչու թռչող սարքերի արտադրությանը և Ռուսաստանին դրանց մատակարարմանը. ԱԹՍ-ներն օգտագործվում են Ուկրաինայի տարածքին հարվածներ հասցնելու համար», - նշել են ՆԳՆ-ում։
Այնտեղ մանրամասնել են, որ սահմանափակող միջոցների գործողության ներքո են հայտնվել Paravar Pars և Qods Aviation Industries ընկերությունների ղեկավարները, ինչպես նաև Safiran Airport Services ձեռնարկությունը, որն, Ավստրալիայի կառավարության կարծիքով, իրանական անօդաչու սարքեր Է ուղարկում Ռուսաստանի Դաշնություն։ Բացի դրանից, Ավստրալիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ առանձին պատժամիջոցներ կսահմանվեն ևս 14 քաղաքացիների և 14 կազմակերպությունների նկատմամբ, որոնք, Կանբերայի կարծիքով, առնչություն ունեն Իրանում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների հետ:
Սև ցուցակում ընդգրկված ֆիզիկական անձանց թվում կան պաշտոնյաներ, ուժայիններ, դատական և քրեակատարողական համակարգերի աշխատակիցներ։ Իրավաբանական անձանց ցանկում ներառվել են ոստիկանության և անվտանգության ուժերի ֆինանսավորման հետ կապված կառույցներ։
Պատժամիջոցների ցուցակում նշված անձանց մուտքը երկիր կարգելվի, իսկ նրանց բանկային հաշիվները հայտնաբերման դեպքում կսառեցվեն։ Իրանում բողոքի ակցիաներից հետո Ավստրալիան պատժամիջոցների ցանկում է ներառել տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողների: Բացի դրանց, հակառուսական պատժամիջոցների գործողության ներքո են հայտնվել Shahed Aviation Industries, Paravar Pars և Qods Aviation Industries ընկերությունները, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր և դրանց համալրող մասեր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
«Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ». Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է. «Իրավական և քաղաքական իր ողջ...