Բանգլադեշում ավտոբուսն ընկել է ձորը. կա 19 զոհ
Կիրակի օրը Բանգլադեշի կենտրոնում մահվան ելքով վթար է տեղի ունեցել, երբ ավտոբուսն ընկել է ճամփեզրի ձորը՝ հավանաբար վարորդի կառավարումը կորցնելու հետեւանքով։
Վթարի հետեւանքով 19 զոհվել է, վիրավորվել 20 մարդ։
Հաղորդվում է, որ ավտոբուսը հարավարեւմտյան Խուլնա քաղաքից ուղեւորվում էր երկրի մայրաքաղաք Դաքա։ Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսը մոտեցել է Մադարիպուր շրջանի Շիբչար թաղամասին, հայտնել է ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Աբու Նայեմ Մոֆազալ Հուկը։
Նրա խոսքով՝ դեպքի վայրում մահացել է 14 մարդ, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը։ Ավելի ուշ մահացել է եւս երեք մարդ, հաղորդում է Բանգլադեշի United News-ը:
Դեռեւս հայտնի չէ, թե ինչն է եղել վթարի պատճառ։
Բանգլադեշում ճանապարհատրանսպորտային պատահարներ հաճախ են տեղի ունենում ճանապարհային երթեւեկության կանոնները չպահպանելու, անզգույշ վարելու եւ արագությունը գերազանցելու պատճառով։ Բանգլադեշում տարեկան մոտ 8000 մարդ է մահանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով։
Նմանատիպ հոդվածներ
Բանջար հավաքելիս նորածին երեխայի դի է գտել
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Սյունիքում նորածին երեխայի դի են գտել։ Auroranews.am-ը կապ հաստատեց ՆԳՆ լրատվո...
Նվաստացրել է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը` հասցնելով ինքնասպանության. ՔԿ
2023թ․ մարտի 11-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մ...
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ մահացու հրազենային վիրավորումով. ԱԱԾ-ն և ՔԿ-ն դեպքի մասին
Քիչ առաջ հայտնեցինք, որ ըստ մամուլի հրապարակման Որոտան համայնքում սահմանապահ է ինքնասպան եղել: Նշվում էր, որ ինքնա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես է տեղի ունեցել ավտոբուսի վթարը, ով է վթարից զոհված կինը. ՆԳՆ-ն մասնրամասներ է հայտնում
ՆԳՆ-ն փրկարար ծառայությունը հաղորդել է դպրոցական ավտոբուսի վթարի մասին նոր մանրամասներ: Մասնավորապես նշվում է, որ...