Ծեծկռտուք Գյումրու ռեստորաններից մեկում` ՔՊ-ական իշխանավորների քեֆի ժամանակ. Aravot

Երեկ միջադեպ է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանում, որտեղ Գյումրու քաղաքային իշխանության ՔՊ֊ական ներկայացուցիչները խնջույքի են մասնակցել։ Այս մասին գրում  է Aravot.am-ը` հղում անելով իրեն հասած տեղեկություններին:

 

Լրատվականը մասնավորապես գրում է.

 

«Այնտեղ նշել են Գյումրու առաջին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի օգնական Նարեկ Բեգզադյանի ծնունդը, ձեռքի հետ էլ տոնել են նաև վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգական, 28֊ամյա ատամնաբույժ Վահագն Մկրտչյանի Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելը։ 

 

Aravot.am-ի տեղեկություններով, սկզբում վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել հենց ՔՊ֊ականների միջև, երբ փորձել է միջամտել ռեստորանի տնօրինությունը, վիճաբանել են նաև նրանց հետ։ Կան տեղեկություններ, որ վիճաբանության ընթացքում դանակով սպառնացել են մասնակիցներից մեկին»։
 

Аuroranews.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական բաժնից ասացին, որ նամն ահազանգ չեն ստացել:

Քաղաքականություն