Մանրամասներ՝ Սև ծովում ռուսական կործանիչների և ամերիկյան ԱԹՍ-ի բախումից․ ինչ է հայտնի

Սև ծովում անօդաչու թռչող սարքի մասնակցությամբ միջադեպից հետո ռուսական երկու Սու-27 կործանիչները ապահով վերադարձել են Ղրիմում գտնվող իրենց բազա։ Այս մասին հայտնում է FOX News-ը։

 

ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը հայտնել է, որ «երկու Սու-27 ինքնաթիռներ իրականացրել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ ուղեկցում»: Ամերիկյան կողմի վարկածով՝ ինքնաթիռներից մեկը հարվածել է անօդաչու թռչող սարքի պտուտակային շարժիչին։

 

Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ջեյմս Հեքերի պնդմամբ՝ ռուսական Су-27 կործանիչը միտումնավոր վառելիքի արտահոսք է թուլ տվել MQ-9 Reaper-ի ուղղությամբ, ինչի պատճառով ամերիկյան ԱԹՍ-ի պտտուտակային շարժիչը խափանվել է, և անoդաչուն ընկել է միջազգային ջրեր։

 

Իր հերթին՝ CNN-ը, կայակոչելով անանուն պաշտոնյայի, գրում է, որ ԱՄՆ-ն ինքն է խոցել Սև ծովի վրա գտնվող Reaper անօդաչու թռչող սարքը։

Պաշտոնյայի խոսքով՝ ռուսական ինքնաթիռներից մեկը խոցել է անօդաչու թռչող սարքի հետևի մասում տեղադրված Reaper պտուտակը, ինչն էլ ԱՄՆ-ին ստիպել է Սև ծովի չեզոք ջրերում կործանել ԱԹՍ-ն: