Իտալիայում երկու երկրաշարժ է գրանցվել
4,6 և 3,9 մագնիտուդով երկու երկրաշարժեր են տեղի ունեցել հինգշաբթի երեկոյան Կենտրոնական Իտալիայում՝ Պերուջայի մերձակայքում, մի քանի ժամ առաջ տեղի ունեցած ցնցումներից հետո, հայտնել է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV):
Առաջին երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ։ Հողի ցնցումները զգացվել են Մարկեի և Տոսկանայի հարևան շրջաններում։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։ Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել աննշան վնասների մասին, ինչպիսիք են ճաքճքված սվաղը և տանիքի սալիկների ընկնելը:
Որպես նախազգուշական միջոց, Պերուջայի և Ասիսիի քաղաքապետերը հրամայել են փակել դպրոցները ուրբաթ և շաբաթ օրերին, հաղորդում է la Repubblica թերթը: Այս ընթացքում նախատեսվում է ստուգել շենքերօ վնասվածությունը։ Նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվել Ումբրիա շրջանի
համալսարանների համար։
Ումբերտայդ քաղաքի իշխանությունները վրաններ են տեղադրել, որտեղ քաղաքացիները, ովքեր վախենում են տուն վերադառնալ, կարող են գիշերել։