Տեղումներ են սպասվում. եղանակ

Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 5 օրերին սպասվող եղանակային կանխատեսում: 

 

Հանրապետության տարածքում`

Մարտի 9-ի ցերեկը, 10-11-ը, 13-14-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան, 13-14-ը սպասվում է անձրև: Մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևան քաղաքի մարտի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                    20.30C (2014 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                       -11.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                    4.90C

Քաղաքականություն