ՏԵՍԱՆՅՈՒԹ. «10 հոգանոց ընտանիքին տվել են 13 քմ տարածք, ասում են` մյուսները թող պաձյեզդում քնեն». ՊՆ նախկին շենքի բնակիչ
ՊՆ նախկին շենքի բնակիչները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք հանդիպում են պահանջում պատասխանատուների հետ՝ խնդրելով լուծում տալ իրենց հարցին և իրենց թույլ տալ վերադառնալ ու բնակվել ՊՆ նախկին շենքում:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշում է, որ ոստիկանները անհասկանալի սկզբունքով բաժանել են տան բանալիները: Ասում է, որ տանը տեղ չունեն քնելու, ընտանիքի մյուս անդամներին էլ առաջարկել են դրսում կամ շքամուտքում քնել:
«Ոստիկանությունը 10 հոգանոց ընտանիքին տվել ա 13 քմ տարածք, ասում ա մյուսները թող պաձյեզդում քնեն»,- ասաց բնակիչը:
Մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք՝ Կառավարության որոշմամբ, ՊՆ նախկին շենքն ամրակցվել է ՊԵԿ-ին, ինչի հետևանքով տվյալ շենքի բնակիչները հայտնվել են դրսում: