«Ադրբեջանամետ եվրոպացի պաշտոնյաների վրա հույս դնողներ դեռ կա՞ն». Աննա Կոստանյան

«Լուսավոր Հայաստան»  կուսակցության ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պրոադրբեջանական կողմնորոշում ունեցող եվրոպացի պաշտոնյաների վրա հույս դնողներ դեռ կա՞ն։ Ակնհայտ կողմնակալ դիրքորոշում ունեցող պաշտոնյան պարբերաբար արդարացնում է ադրբեջանական պահանջները Լաչինի միջանցքի շուրջ»,- գրել է պատգամավորը` նկատի ունենալով Տոյվո Կլաարի` Լաչինի միջանցքով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է պնդմանը: 


«Ո՞րն է լինելու զրոյական այն կետը, որից հետո հայ հասարակությունը վերջնականապես կհասկանա, որ օտարի վրա հույս դնելը պատմական այս շրջափուլում հայկական երկու պետությունները պահելու կամ կորցնելու հերթական, գուցե վերջնական արարն է լինելու»,- նշել է Կոստանյանը։

 

Հիշեցնենք, որ Ալիևը այսօր ևս անդրադարձել էր ռուս-ուկրիանական պատերազմից հետո եվրոպական երկրների հետ սերտ համագործակցությանը, նշել, որ պատերազմի սկզբից ի վեր ավելի քան 10 եվրոպական երկրից գազի մատակարարումների հարցում են ստացել: 

Քաղաքականություն