ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թբիլիսիում գիշերը բախումներ են եղել․ կիրառվել են լուսաձայնային նռնակներ
Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է։ Կենտրոնական Ռուսթավելի պողոտայում վերականգնվել է ավտոմեքենաների երթևեկությունը, իրավապահները լքում են տարածքը՝ հեռացնելով ցուցարարների դեմ կիրառված ջրցան մեքենաները։
Նշենք, որ գիշերը Թբիլիսիում շարունակվել են ցուցարարների և իրավապահների միջև բախումները։
Ոստիկանական ուժերը կիրառել են նաև լուսաձայնային նռնակներ։ Կան բերման ենթարկվածներ։
Վրացական ընդդիմությունը հայտարարել է նոր բողոքի ակցիայի մասին։25408:45