Երբ ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի Abrams տանկեր
ԱՄՆ բանակի գնումների, լոգիստիկայի և տեխնոլոգիաների հարցերով քարտուղարի օգնական Դուգլաս Բուշը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում Ուկրաինային ամերիկյան M1 Abrams տանկեր տրամադրելու համար, սակայն դրանք Կիև տեղափոխելու կոնկրետ ժամկետ դեռ չկա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ .
Նրա խոսքով՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը «դեռ պատրաստ չէ հայտնել այդ մարտական մեքենաների առաքման ճշգրիտ ժամկետները»։
«Մենք չենք կարող հստակ ժամկետներ նշել կամ հայտարարել, քանի որ կրկին չենք ցանկանում ռուսներին հաստատել, թե երբ Կիեւին խոստացված զենքերից որեւէ մեկը կհասնի Ուկրաինա։ Սակայն ջանքեր են գործադրվում դա հնարավորինս արագ իրականացնելու համար»,- ասել է Բուշը:
Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել էր, որ Լլոյդ Օսթինը, չնայած Կիևին 31 M1 Abrams տանկ տրամադրելու որոշմանը, այնուամենայնիվ կարծում է, որ ուկրաինական կողմին դժվար կլինի պահպանել մարտունակությունը։