ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զարմանում եմ, որ զոհված զինծառայողների հարազատները վրդովվում են». ՊՆ փոխնախարար

 «Հնչած կրակոցների մասին անմիջապես մեր լրատվական ծառայությունը տեղեկատվություն տարածում է: Պաշտպանական գերատեսչությունն ունի լրատվական ծառայություն»,- այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակի և Սոթքի ուղղությամբ հնչած կրակոցների վերաբերյալ լրագրողների հարցերին:

 

«Լրացուցիչ հարցերին չեմ ցանկանում պատասխանել»,- ասաց նա:

Անդրադառնալով զոհված զինվորների ծնողների հետ հանդիպմանը, նրանց ունեցած դժգոհություններին և պնդմանը. «Մեր երեխեքի գլուխը ուտում են, հետո երաշխիքներից խոսում... դատարկաբանություն»` ՊՆ փոխնախարարը ասաց. «Զարմանում եմ, որ զոհված զինծառայողների հարազատները վրդովվում են»:

 

Փոխնախարարը հավաստիացրեց, որ հայաստանի պաշտպանական համակարգն ամրանում է. «Պաշտպանական համակարգն ամրանում է, ամեն ինչ արվում է, որ մենք ունենանք ավելի պաշտպանված պետություն եւ մարտունակ բանակ»,-ասաց նա:

 

Հարցին, թե իսկ ի՞նչ է արվում Արցախին պաշտպանելու համար, փոխնախարարն արձագանքեց. «Ինչ անհրաժեշտ է՝ արվում է», ապա հեռացավ:

Քաղաքականություն