«Տաշիր ինվեստ գրուպի» և մի շարք այլ ընկերությունների աշխատանքը կդադարեցվի. ՔՏՀԱ

 «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲ, «Ապսիդա» և «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊ ընկերությունների աշխատանքները դադարեցնելու որոշումներ են կայացվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։ 
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հրդեհատեխնիկական հետազոտության իրականացման արդյունքում նշված օբյեկտներում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։ 

 

Խոսքը Երևան քաղաքի Մ․ Խորենացու փողոց 33 հասցեում գտնվող «Տաշիր ինվեստ գրուպ», Վարդանանց փողոցի 22 շենքի դիմաց շուկայի տարածքում գտնվող «Ապսիդա» և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արտադրական հանգույց 5 հասցեում գտնվող «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊ ընկերությունների մասին է։ 


«Տեսչական մարմնի կողմից հարուցվել են վարչական վարույթներ, և առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ այդ ընկերությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք կարող են ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար»,-նշված է հաղորդագրության մեջ։ 
Տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է նշված հասցեներում գործունեություն ծավալող տնտեսվարողների գործունեություննամբողջությամբ դադարեցնելու որոշումներ՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Քաղաքականություն