ՌԴ-ում տելեգրամյան ալիքի պատասխանատուն 8,5 տարվա ազատազրկման է դատապարտվել` կեղծիքներ տարածելու համար

  Ռուսաստանի Դաշնության դատարանը «բանակի մասին կեղծիքներ» հրապարակելու համար 8,5 տարվա ազատազրկման է դատապարտել «Протестный МГУ»  տելեգրամյան ալիքի ադմինիստրատոր Դմիտրի Իվանովին։ Իվանովն իրեն մեղավոր չի ճանաչել։

 

Հիշեցնենք, որ Պետդուման ընդունել է օրինագիծ, որը քրեական պատիժ և ծանր տուգանքներ է սահմանում ռուսական բանակը վարկաբեկող կեղծիքների և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերի համար։

 

Համաձայն օրենքի` նման հանցագործության համար ազատազրկման ժամկետը կարող է լինել մինչև 15 տարի, այն կկիրառվի, եթե ՌԴ հատուկ ռազմական գործողության վերաբերյալ տարածված կեղծիքները ծանր հետևանքներ ունենան։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Քաղաքականություն