«Միլիոնավոր դոլարներ ծախսում եք չորս տարում մետրո կառուցեք, որ ի՞նչ անեք․․․». Մեսրոպ Առաքելյանը վիճակագրություն է հրապարակել

 Անկհայտ է, որ քաղաքային իշխանությունների միակ օրակարգը դառնում է մետրոյի նոր կայարանի կառուցումը, հետևաբար որոշեցի անդրադառնալ դրա արդյունավետությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ 

«Ենթադրենք մետրոյի կայարանը կառուցվում է։ Դե հնարավոր է մեր թիմի քաղաքապետը որոշի նախագծի համար կառավարության 5 մլն դոլար ծախսը ջուրը չգցի ու կառուցի նոր կայարանը մի 4-5 տարում։ 

Եկեք տեսնենք, ինչ պատկեր ունենք տրանսպորտի մասով այս պահին։ Մետրոպոլիտենից օգտվում է տրանսպորտից օգտվողների 10,5 տոկոսը և քաղաքապետարանի հաշվարկներով այդ թիվը դառնալու է 12,5 տոկոս՝ նոր կայարանի բացման դեպքում։ 

Այսինքն մետրոյի որ կայարանի դեպքում մետրոյից օրական օգտվելու է լրացուցիչ ընդամենը 12,000 մարդ՝ օրական տրանսպորտից օգտվող 600,000 մարդուց։ Այսինքն մետրոյի նոր կայարանը փոխելու է տրանսպորտից օգտվողների ընդամենը 2 տոկոսի կյանքը։ Մնացած 98 տոկոսը շարունակելու է օգտվել տրանսպորտից այնպես, ինչպես մինչև հիմա։ 

Երևանում օրական 535,000 մարդ չի օգտվում մետրոյից և օգտվում է այլ տրանսպորտային միջոցներից, նոր մետրոյից հետո մետրոյից չօգտվողների թիվը կազմելու է 523,000 մարդ։ 

Ուզում եմ հասկանամ, », - գրել է նա

Քաղաքականություն