
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ծառեր են կոտրվել, տանիքներ տապալվել. ի՞նչ վնասներ է հասցրել երեկվա քամին

Երեկվա ուժգին քամու հետեւանքով Երևանի Կենտրոն, Շենգավիթ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Աջափնյակ վարչական շրջաններում , Գավառ, Աբովյան, Ծաղկաձոր, Հրազդան, Կապան, Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, Լոռու մարզի Օձուն և Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղերում վնասվել են շինությունների տանիքներ, գովազդային վահանակներ և տապալվել են ծառեր:
Փրկարարներն իրականացրել են տանիքների վնասված կառուցատարրերի ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման և ծառերի մասնատման աշխատանքներ։