ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ֆրանսիայում համազգային գործադուլ է. գազալցակայանների մեծ մասը ևս դադարեցրել են աշխատանքը

Այսօր մարտի 7-ին Ֆրանսիայում համազգային գործադուլ է: Քարտեզ է հրապարակվել, որում երևում է, որ համազգային գործադուլի արդյունքում երկրի գազալցակայանների որոշ մասը ևս դադարեցրել են աշխատանքը: Ֆրանսիայի փոքր եւ միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիայի (CPME) գլխավոր քարտուղար Ժան-էդ դյու Մեսնիլյսի խոսքվ` այս մեկ օրը երկրի համար կարժենա 1,5 միլիարդ եվրո: 

 

«Կենսաթոշակային բարեփոխման դեմ մեկօրյա գործադուլը, որը տեղի կունենա երեքշաբթի, Ֆրանսիայի վրա 1,5 միլիարդ եվրո կնստի», - ասել է նա RMC ռադիոկայանի եթերում:

 

Դեռ փետրվարին Ֆրանսիայի արհմիությունները մարտի 7-ը համազգային գործադուլի օր էին հայտարարել՝ կոչ անելով արգելափակել երկիրը, եթե կառավարությունը քննարկումից չհանի կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը:

 

Հիշեցնենք` հունվարի 10-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը ներկայացրել է կառավարության մշակած կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը՝ 62–ից հասցնելով 64 տարեկանի։ Սակայն այդ բարձրացումը պետք է լինի աստիճանաբար, և գործընթացը կավարտվի 2030 թվականին։ Նոր ռեժիմը կկիրառվի 1961 թվականի սեպտեմբերից հետո ծնվածների համար։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստվում է կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնել մինչև իր երկրորդ մանդատի ավարտը։

 

Բարեփոխումը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։ Մեկ ամսվա ընթացքում Ֆրանսիայում արդեն 5 համազգային ցույց է անցկացվել։

Քաղաքականություն