Կառավարական ամառանոցների մոտ վրաերթի է ենթարկվել ճանապարհային ոստիկան․ վերջինս հոսպիտալացվել է․ ԶԼՄ
Ժամը 18:10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Ալիկ Բ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ կառավարական ամառանոցների մուտքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել նշված վայրում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ուղեկցող դասակի ոստիկան 31-ամյա Լյուդվիգ Հ.-ին: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Նմանատիպ հոդվածներ
Ահաբեկչություն Թել-Ավիվում․ կան տուժածներ
Այսօր երեկոյան Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել։ Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամ...
Սյունիքում ավտոբուսի ողբերգական վթարից տուժած 3 անձանց վիճակը գնահատվում է ծանր․ մանրամասներ
ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր տվյալներ է հաղորդում այսօր Սյունիքում տեղի ունեցած ողբերգական պատահարից։ Նշվում է, որ մարտ...
Հունաստանում երկու գնացքներ են բախվել. մահացել է 26 մարդ, կա ավելի քան 80 տուժած
Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 85-ը։ Փրկարարական աշխատանքները...
Արարատի մարզում BMW-ն բախվել է գազալցակայանի պատին և հայտնվել քարերի վրա, վարորդն ու վիրավորը ՊՆ ծառայող են․ ԶԼՄ
Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին գրում է Shamshyan.com- Ժամը 17։20-ի...