ՀՀ-ում ուժեղ քամիների հետեւանքով վնասվել են դպրոցների տանիքները

2023 թվականի մարտի 5-ի գիշերվա և մարտի 6-ի ցերեկային ժամերի ընթացքում գրանցված ուժեղ քամիների հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկի թիվ 2 հիմնական, Ծովագյուղի, Սեմյոնովկայի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի և Գեղամավանի միջնակարգ դպրոցների տանիքները։

 

Գեղարքունիքի մարզպետը դպրոցների տնօրեններին հանձնարարել է հնարավորինս արագ կազմել շինարարական թերությունների ակտերը և ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան։

 

Մարզպետի խոսքերով՝ դպրոցներին հասցված վնասների վերականգնման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։

 

 

 

 

 

 

Քաղաքականություն