Արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Վուգար Ռասուլովին
Արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստ Վուգար Ռասուլովին։ Սերբիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Պետրոսյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Ռասուլովի հետ և առավելության հասել 55-րդ քայլին։ Պետրոսյանը 4 միավորով կիսում է 5-38-րդ տեղերը։
4 միավոր ունի նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը, որը ոչ ոքի խաղաց հույն Դիմիտրիոս Մաստրովասիլիսի հետ։
Հայաստանի ներկայացուցիչներից ոչ ոքի խաղացին նաեւ Շանթ Սարգսյանը (3,5), Սամվել Տեր-Սահակյանը (3,5)։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը սպիտակներով պարտության մատնեց ռումինացի Ադրիան-Սիմիոն Սեչերեսին եւ նույնպես ունի 3,5 միավոր։
Միանձնյա առաջատարը 5-րդ հաղթանակը տարած ուկրաինացի Անտոն Կորոբովն է, որը պարտության մատնեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին (4 միավոր)։