Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների համար ոսկե Iphone-ներ չի գնել
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ազգային հավաքականի իր գործընկերների համար ոսկե iPhone-ներ չի գնել։ Այս մասին հայտնում է արգենտինացի հեղինակավոր լրագրող Գաստոն Էդուլն իր Twitter-ում, գրում է Championat.com-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ անգլիական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Մեսսին 35 ոսկե iPhone է գնել Քաթարում կայացած 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո, որը հաղթական է դարձել Արգենտինայի հավաքականի համար։
Հաղորդվում էր, որ արգենտինացիների ավագը դրա վրա ծախսել է մոտ 200 հազար եվրո, ըստ լրագրողի՝ Մեսսին նման ծախս չի արել։
Նշվում է, որ արգենտինացիների համար iPhone-ներ գնել է ինչ-որ գործարար։
Արգենտինայի հավաքականը հաղթել է 2022 թվականին Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում։ Այս տիտղոսը Արգենտինայի համար առաջինն էր 1986 թվականից ի վեր։