ՏԵՍԱՆՅՈՒԹ.«1 ժամ ենք տալիս ՊԵԿ-ին` մեզ արձագանքելու համար, հետո հրաժարականն ենք պահանջելու». ակցիայի մասնակից

ՊՆ նախկին շենքի բնակիչները Պետական եկամուտների կոմիտեի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք հանդիպում են պահանջում պատասխանատուների հետ՝ խնդրելով լուծում տալ իրենց հարցին: 

 

«Մենք որոշեցինք, որ մի ժամ տրամադրենք մեր վերջնական պատասխանի համար, որովհետև որերորդ անգամն է մեզ թե գրավոր, թե բանավոր խոստում են տալիս ` պատասխանեն, չեն պատասխանում: Մենք ժամանակ չունենք, որ երեխեքը, ժողովուրդը գիշեր-ցերեկ վրանի մեջ մնան, անպատասխան սաղ օրը գանք, գնանք: Մենք հայտարարում ենք 1 ժամ իրեն ժամանակ, իջնի մեզ պատասխան տա, եթե` ոչ, մենք որոշել են բոլորով պահանջելու ենք իր հրաժարականը»,- ասաց ակցիայի մասնակիցը: 

Հիշեցնենք՝ Կառավարության որոշմամբ, ՊՆ նախկին շենքն ամրակցվել է ՊԵԿ-ին, ինչի հետևանքով տվյալ շենքի բնակիչները հայտնվել են դրսում:

Քաղաքականություն