ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտում կատարվել է ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհված ոստիկանների հոգեհանգստի կարգը

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված՝ Արցախի ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 3 սպաների հոգիների խաղաղության և հանգստության համար:

 

Հազարավոր քաղաքացիներ են հավաքվել եկեղեցում՝ ոստիկանության զոհված ծառայողներին հարգանքի տուրք մատուցելու:

 

Ծառայակից ընկերները վստահեցնում են՝ Արմեն Բաբայանի, Դավիթ Դանիելյանի և Արարատ Գասպարյանի հիշատակը հավերժ վառ են պահելու:

 

Մանրամասները՝ Արցախի Հանրայինի ռեպորտաժում։ 

Քաղաքականություն