ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորինել են քովիդի շտամ, որ մարդկանց վախեցնեն. գաղտնազերծվել են Մեծ Բրիտանիայի ԱՆ նախկին նախարարի նամակները

 The Telegraph-ի ձեռքի տակ են հայտնվել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարարի ավելի քան 100,000 WhatsApp հաղորդագրությունները: 

Հաղորդագրությունները լրատվականին է փոխանցել լրագրող, «Համավարակի ժամանակների օրագիր»-ի համահեղինակ Իզաբել Օուքշոթը, ով ժամանակին դեմ էր հանդես եկել համավարակով պայմանավորված սահմանափակումներին: Նա ասել է, որ որպես լրագրող իր պարտքն է համարել հրապարակել այդ տեղեկությունները, քանի որ հանրային շահն ավելի կարևոր է, քան փոխադարձ վստահությունը: Վերջինի պնդմամբ՝ հասարակությունը պետք է ստանա վերջին տարիների հետ կապված շատ հարցերի պատասխանները: 

Հրապարակված հաղորդագրություններում նախկին նախարարը Մեթ Հենքոկը 2020թ. դեկտեմբերի 13-ին իր օգնականի հետ քննարկել է, թե երբ պետք է հրապարակեն կորոնավիրուսի նոր շտամի՝ «քենթյան» տարբերակի մասին, որը հետագայում հայտնի դարձավ որպես «ալֆա» շտամ, որպեսզի լոկդաունին ընդդիմացողներ չլինեին. նրանք մտավախություն են ունեցել որ Լոնդոնի քաղաքապետը կարող էր ընդդիմանալ այդպիսի որոշմանը: 

Առողջապահության նախարարի խորհրդականն առաջարկել է սոցիալական ակտիվությունը սահմանափակելու չափից շատ զգուշացումների և կոչերի փոխարեն պարզապես հայտարարել նոր շտամի մասին 
Հաղորդագրություններում, մասնավորապես, նշվել է՝ 
«Մենք բոլորին մահու չափ կվախեցնենք նոր շտամով»,- ընդգծել է Հենքոկը: 
«Դա մեզ կօգնի հասնել վարքագծի ցանկալի փոփոխությունների»,- ի պատասխան նշել է խորհրդականը: 
«Ե՞րբ ենք դաշտ նետում նոր տարբերակը»,-հարցրել է Հենքոկը: 

Նոր շտամի մասին Հենքոկը հայտնել է հաջորդ օրը: 

Նշվում է, որ նախարարը շտամի հետ կապված զրուցել է նաև այլ գործընկերների հետ, խոսել հոգեբանական գործոնի մասին, քննարկել, թե ինչպիսի կոչերով և խոսքերով պետք է հանդես գան հանրության առջև, որպեսզի հոգեբանորեն ներազդեն նրանց վրա և հանգեցնեն ցանկալի վարքագծի, ցանկալի արդյունքի:
 

Բրիտանիայի առողջապահության նախկին նախարարը արտահոսքի մասին իմացել է մամուլից: Նա փորձել է կապվել Իզաբել Օուքշոթի հետ հասկանալու վերջինիս քայլի մոտիվն ու հասկանալ` ուղղորդված է արել այդ քայլը թե չէ: Սակայն լրագրողը չի պատասխանել նրան: Նախարարը մեղադրել է լրագրողին «դավաճանության և վստահության խախտման» համար: 

 

«Երբ ես տեսա, թե ինչ է նա արել, ես հաղորդագրություն ուղարկեցի՝ ասելով, որ դա «մեծ սխալ» էր: Ոչ ավելին»,- ասել է նախկին պաշտոնյան` արձագանքելով լուրերին, թե վերջինս սպառնացել է լրագրողին:

 

Քաղաքականություն