ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բռնցքամարտի եվրոպական միությունը պահանջել է փակել Գասիևի համազգեստի ՌԴ դրոշը
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ընթացքում տեղի է ունեցել 5 մենամարտ։
Երեկոյի ամենագլխավոր մենամարտում Հայաստանի քաղաքացիություն ստացած ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը (ծնվել է Օսեթիայում) մրցել է ամերիկացի Մայքլ Բալոգունի հետ եւ հաղթանակ տարել։ Սակայն ըստ IZ.RU-ի տեղեկությունների` բռնցքամարտի եվրոպական միությունը (EBU) հայկական կողմից պահանջել է բացառել ռուսական խորհրդանիշերի օգտագործումը Երևանում կայանալիք մրցաշարում:
Տեսանյութ է հրապարակվել, որտեղ Մուրադ Գասիևի հետ աշխատող թիմը փակում է նրա համազգեստի վրա պատկերված ՌԴ դրոշը:
Բայց Օսեթիայի դրոշը, որը նույնպես կա Գասիևի համազգեստի վրա, որոշել են չփակել ու թողնել, ինչպես կա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի քաղաքացիություն ստացած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը փայլուն հաղթանակ տոնեց Երևանում
Հայաստանում առաջին անգամ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյ...
Լևոն Արոնյանը հաղթող ճանաչվեց «WR Chess Masters» մրցաշարում
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը (ԱՄՆ) հաղթել է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված WR Ches...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում Ֆուտբոլային հանդիպումը վերածվել է բողոքի ակցիայի
Թուրքիայում Ֆուտբոլային խաղը վերածել է բողոքի ակցիայի. երկրպագուները պահանջել են Թուրքիայի կառավարության հրաժարականը: Ֆո...