Մեսին մերժել է ՊՍԺ-ի առաջին առաջարկը
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մերժել է փարիզյան ակումբի առաջին առաջարկը պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, թեեւ մինչեւ 2022թ․ աշխարհի առաջնության մեկնարկը կողմերն ունեցել են բանավոր պայմանավորվածություն, հաղորդում է La Vanguardia-ն։
Մեսին պաշտոնական գրավոր առաջարկը ստացել է անցած շաբաթ եւ դժգոհ է մնացել աշխատավարձի չափից։ Ֆինանսական արդար խաղի հետ կապված խնդիրների պատճառով ՊՍԺ-ն ստիպված է հաջորդ մրցաշրջանում ընդհանուր աշխատավարձը կրճատել 30 տոկոսով։
Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ ՊՍԺ-ն ցանկանում է համագործակցությունը երկարաձգել եւս մեկ տարով։
Նմանատիպ հոդվածներ
Լևոն Արոնյանը հաղթող ճանաչվեց «WR Chess Masters» մրցաշարում
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը (ԱՄՆ) հաղթել է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված WR Ches...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի քաղաքացիություն ստացած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը փայլուն հաղթանակ տոնեց Երևանում
Հայաստանում առաջին անգամ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բռնցքամարտի եվրոպական միությունը պահանջել է փակել Գասիևի համազգեստի ՌԴ դրոշը
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ընթացքում տեղ...