Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձանագրվել. սա պետք է ահազանգ լինի. Արսեն Թորոսյան
«Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձանագրվել, մի քանի տարի առաջ եղել էին այլ երկրներից բերված հատուկենտ դեպքեր, որոնք կատարված համալիր հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ տարածում չէին ստացել այստեղ։
Սա պետք է բոլորիս համար ահազանգ լինի կարմրուկի դեմ պայքարի ուժգնացման։
ՖԲ գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Կարմրուկը սուր վարակիչ, վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։ Ամենավտանգավոր թիրախը կարմրուկի համար հանդիսանում են երեխաները, որոնց մոտ կարող է զարգանալ էնցեֆալիտ (գլխուղեղի բորբոքում և այտուց), ինչը կարող է բերել ընդհուպ մինչև մահվան։
Կարմրուկի կանխարգելման ըստ էության միակ միջոցը պատվաստումն է։ Բոլոր նրանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, անհրաժեշտ է դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավային հատվածում՝ Սիրիայի հետ սահմանին, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մաս...
ԱՄՆ-ն արգելել է 300 դոլարը գերազանցող սմարթֆոնների մատակարարումը Ռուսաստան և Բելառուս
ԱՄՆ-ն արգելել է սմարթֆոնների մատակարարումը Ռուսաստան և Բելառուս: Խոսքն այն սմարթֆոնների մասին է, որոնց արժեքը...
ԱՄՆ-ում սնանկացել Է ամենախոշոր բանկը
ԱՄՆ-ում 2008 թվականի ճգնաժամից հետո առաջին անգամ սնանկացել Է ամենախոշոր բանկը: Կալիֆորնիայի կարգավորիչը սնանկ...
Պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կովիդի համավարակի...