Արայիկ Հարությունյանին նկատել են ԱՄՆ-ի խանութներից մեկում. միջադեպ է տեղի ունեցել
Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Գլենդելի Ամերիկանա կենտրոնական թաղամասի Glendale Galleria-ում Iphone-ի վաճառքով զբաղվող խանութներից մեկում մի խումբ հայ երիտասարդներ մոտեցել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին բղավել՝ «դավաճա՛ն», «անհայրենի՛ք», և հեռացել: Այս մասին գրում է 168.am-ը և նշում, որ տեկատվությունն ու լուսանկարը փոխանցել են Լոս Անջելեսի իրենց ընթերցողները:
Լրատվականը նշում է, որ Արայիկ Հարությունյանը, ի պատասխան, սպառնացել էր երիտասարդներին՝ պարզել նրանց ով լինելը և Հայաստան ոտք դնելու դեպքում՝ պատասխան ստանալ:
Թե ինչպե՞ս էր աշխատանքի մեջ գտնվող պաշտոնյան հայտնվել ԱՄՆ-ում՝ գործուղվե՞լ էր այնտեղ, թե՞ այդ խանութում էր հայտնվել արձակուրդում գտնվելու հանգամանքով պայմանավորված, լրատվականը փորձեց պարզել՝ ուսումնասիրելով Փաշինյանի որոշումները՝ պաշտոնյաների գործուղումների և արձակուրդների տրամադրման վերաբերյալ։
Egov.am կայքում հրապարակված «վարչապետի որոշումների» բաժնի հունվար և փետրվար ամիսների որոշումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանցից որևէ մեկով Արայիկ Հարությունյանն ԱՄՆ չի գործուղվել, չկա նաև որոշում Հարությունյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ, ուստի հետաքրքիր է՝ի՞նչ նպատակով է նա մեկնել ԱՄՆ, ի՞նչ միջոցներով, նշում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի արգելք կսահմանվի. մանրամասներ
Պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, ինչպես նաև պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործման արգելք կսա...
ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ զինվորի դի է հայտնաբերվել. նոր մանրամասներ
Քիչ առաջ ՊՆ-ն հայտնեց, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը, սակայն այ...
Կարբիի բնակիչները 2-րդ հարկից ցած են նետել պարեկին. Hraparak
Երեկ գիշեր Աշտարակ խոշորացված համայնքի Կարբի գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել, գրում է hraparak.am-ը։ Պարեկը փորձել...
Պարեկին ցած չեն նետել, ինքն է վախից ցած թռել. գյուղացիներից մեկը մանրամասներ է հայտնել
Հայտնել էինք, որ Աշտարակ խոշորացված համայնքի Կարբի գյուղում արտառոց դեպք էր տեղի ունեցել։ Պարեկը փորձել էր բնակարան ներխ...